Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայում ռազմական շարասյունը տուժել է պայթյունից


Այսօր պայթյուն է որոտացել Թուրքիայի հարավ–արեւելքում՝ ռազմական շարասյան ճանապարհին։ CNN-Turk–ի հաղորդմամբ, մի քանի մարդ վիրավորվել է, զոհեր չկան։

Ենթադրվում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են քուրդ անջատողականները, որոնց հարձակումների արդյունքում միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում ավելի քան 40 զինվոր է սպանվել։

Թուրքական բանակը պատասխան հարձակումներ է սկսել քուրդ զինյալների դիրքերի ուղղությամբ: Վերջին օրերին, պաշտոնական տվյալների համաձայն, Քրդական աշխատավորական կուսակցության 100-ից ավելի զինյալներ են զոհվել, իսկ թուրքական ռազմական ավիացիան շարունակում է ոչնչացնել քրդական ուժերի` Իրաքի հյուսիսում գտնվող ռազմական ենթակառույցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG