Մատչելիության հղումներ

Կառավարությունը դրամական մրցանակ է տրամադրում Հայաստանի շախմատիստներին


Կառավարության որոշմամբ Չինաստանի Նինգբո քաղաքում 2011 թ. հուլիսի 15-26-ը կայացած շախմատի աշխարհի թիմային ութերորդ առաջնությունում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամին (5 շախմատիստ, մեկ մարզիչ)` յուրաքանչյուրին 7,5 մլն դրամ դրամական մրցանակ հանձնելու նպատակով «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը հատկացվել է 45 մլն դրամ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ոսկե հավաքականի անդամներին եւ ամբողջ հայ ժողովրդին եւս մեկ անգամ շնորհավորել է ձեռք բերած փառավոր հաղթանակի առթիվ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG