Մատչելիության հղումներ

Կկառուցվեն ժամանակակից մաքսային անցման կետեր


Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում պատրաստել համապատասխան մրցույթի անցկացման կանոնակարգը եւ տեխնիկական առաջադրանքը, որպեսզի նոր մաքսակետերի կառուցման աշխատանքներ սկսվեն Բագրատաշենում, Գոգավանում եւ Բավրայում։

Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրամիության գործընկերներին, որոնց տրամադրած դրամաշնորհով էլ մշակվել են մաքսակետերի կառուցման նախագծերը։

«Այժմ մեր առջեւ Հանրապետության Նախագահի կողմից հրատապ խնդիր է դրված` հնարավորին չափ շուտ սկսել շինարարական աշխատանքները եւ ունենալ ժամանակակից մաքսային կետեր», - կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` ասել է վարչապետը եւ ավելացրել, որ առաջիկայում Մեղրիում եւս պետք է կառուցվի արդիական մաքսակետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG