Մատչելիության հղումներ

logo-print

Տրիպոլիում նոր մարտեր են սկսվել


Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի Տրիպոլիի նստավայրի մոտ այսօր նոր մարտեր են բռնկվել: Այս գիշեր ապստամբները գրավել էին ամրացված նստավայրը, սակայն իր` գնդապետ Քադաֆիի գտնվելու վայրը առայժմ անհայտ է:

Այսօր Լիբիայի առաջնորդը Տրիպոլիի ռադիոկայաններից մեկով հանդես էր եկել հայտարարությամբ, սպառնալով պայքարել մինչեւ մահը, կամ հաղթանակը:

Լրագրողները հաղորդում են, որ Քադաֆիի ուժերը թեթեւ զինատեսակներով, գնդացիրներով եւ հրթիռային նռնակներով մարտեր են վարել վերջինիս նստավայրի մոտ:

Մարտերը շարունակվել են նաեւ Տրիպոլիի «Ռիքսոս» հյուրանոցի մերձակայքում, տասնյակ օտարերկրյա լրագրողներ են բնակվում: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդել է, որ Քադաֆիի աջակիցները տեղաբաշխվել են հյուրանոցում եւ լրագրողներին արգելում են լքել այն:

Առավոտյան Քադաֆիի ներկայացուցիչը` Մուսա Իբրահիմը, Ալ-Օռուբա հեռուստատեսությանը տված հարցազրույցում ուղիղ եթերում ասել է, որ Լիբիայի առաջնորդը պատրաստվում է ամիսներ եւ անգամ տարիներ շարունակ պայքար մղել ապստամբների դեմ` սպառնալով Լիբիան «հրաբուխների, լավայի եւ հրո» ճարակ դարձնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG