Մատչելիության հղումներ

Իրանը փորձում է Միջազգյաին դատարանի որոշմամբ հասնել ռուսական С-300-ների մատակարարման պայմանագրի իրագործմանը


Իրանը հայց է ներկայացրել Միջազգային դատարան` Ռուսաստանի կողմից Թեհրանին С-300 տեսակի զենիթա-հրթիռային համակարգերի վաճառքի պարտավորությունից հրաժարվելու առնչությամբ: Այսօր Մոսկվայում այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:

Ռուսաստանը հրաժարվել էր С-300 համակարգեր վաճառել Իրանին, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանին զենք վաճառելու արգելքներ պարունակող բանաձեւ էր ընդունել:

«Իրանական կողմը կարծում է, որ С-300-ները Իրանին զենք մատակարարելու արգելքներ սահմանող բանաձեւի դրույթներին չի հակասում եւ դատարանի համապատասխան որոշումը Ռուսաստանին կօգնի իրականացնել այդ մատակարարումները», - ասել է դեսպանը:

Մահմուդ Ռեզա Սաջադին նաեւ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը` ռուսական զենիթա-հրթիռային համակարգերը Վենեսուելայի միջոցով ձեռք բերելու վերաբերյալ, եթե Ռուսաստանը համաձայնի նման տարբերակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG