Մատչելիության հղումներ

Քադաֆին նահանջել է «տակտիկական» նկատառումներով


Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00
Ապստամբները գրավել են Լիբիայի առաջնորդի ամրացված նստավայրը` էլ ավելի ամրապնդելով իրենց դիրքերը մայրաքաղաք Տրիպոլիում:

Ապստամբները գրավել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ամրացված նստավայրը` Բաբ ալ-Ազիզիա համալիրը, էլ ավելի ամրապնդելով իրենց դիրքերը մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասում:

Ելույթ ունենալով իր ենթակայության տակ մնացած միակ հեռուստաընկերությամբ` Ալ-Օռուբայով, Լիբիայի առաջնորդը ասել է, թե Տրիպոլիի նստավայրից նահանջել է «տակտիկական» նկատառումներով:

Քադաֆին նաեւ հայտարարել է, որ ինքը կա՛մ կզոհվի որպես «նահատակ», կա՛մ հաղթանակ կտանի ՆԱՏՕ-ի նկատմամբ:

Քադաֆիի ներկայացուցիչը Ալ-Օռուբա հեռուստատեսությանը ասել է, որ Լիբիայի առաջնորդը պատրաստվում է ամիսներ եւ անգամ տարիներ շարունակ պայքար մղել ապստամբների դեմ` սպառնալով Լիբիան «հրաբուխների, լավայի եւ հրո» ճարակ դարձնել:

Լիբիայում ամիսներ շարունակվող քաղաքացիական պատերազմը արդեն իսկ բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Միայն Տրիպոլիի գրավման ժամանակ, ապստամբների տվյալներով, 400 մարդ զոհվել է, 2000-ը վիրավորվել:

Միջազգային հանրությունը արդեն մտածում է Նոր Լիբիային օգնելու մասին:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ Լիբիայի 1 միլիարդ 500 միլիոն դոլարի սառեցված հաշիվները կվերաբացվեն` ապստամբների կառավարության անվտանգությունը ապահովելու եւ մարդասիրական օգնություն ապահովելու համար: Միացյալ Նահանգները նաեւ աշխատանք է տանում ՄԱԿ-ի հետ` Անվտանգության խորհրդի սահմանած պատժամիջոցները վերացնելու ուղղությամբ, որով սառեցվել էին Լիբիայի` 30 միլիարդ դոլարի հասնող հաշիվները:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ասել է, թե հույս ունի Փարիզում ողջունելու Լիբիայի հեղափոխության Ազգային անցումային խորհրդի ղեկավար Մահմուդ Ջիբիլին` Լիբիայի ապագային վերաբերող հարցերը քննարկելու համար:

Լիբիա -- Ապստամբները տոնում են իրենց հաղթանակը, Տրիպոլի, 23-ը օգոստոսի, 2011թ.
Եվրամիությունը օգնություն կցուցաբերի Լիբիայի կառավարությանը եւ ոստիկանությանը: ԵՄ-ն նաեւ պատրաստ է մասնագետներ ուղարկել Տրիպոլի` վառելիքի, ջրի մատակարարման եւ բժշկական ծառայությունների կարիքները հոգալու համար, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Ապստամբների հրամանատար Աբդել Հակիմ Բիլհաջը Քադաֆիի նստավայրի ներսում «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. - «Մենք հաղթեցինք: Քադաֆին եւ նրա աջակիցները փախել են առնետների պես»:

please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG