Մատչելիության հղումներ

Պաշտոնաթող գեներալի կարծիքով թուրքական բանակում իրավիճակը «ամոթալի է»


Թուրքիա -- Զինված ուժերի շտաբի նախկին պետ Իշիկ Քոաները (ձախից) վարչապետ Էրդողանի (աջից) եւ Բարձրագույն ռազմական սպայակազմի հետ, Անկարա, 30-ը նոյեմբերի, 2010թ.
Թուրքիա -- Զինված ուժերի շտաբի նախկին պետ Իշիկ Քոաները (ձախից) վարչապետ Էրդողանի (աջից) եւ Բարձրագույն ռազմական սպայակազմի հետ, Անկարա, 30-ը նոյեմբերի, 2010թ.
Մասնագիտական ցածր որակավորում, դասալքություն, ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու անկարողություն: Այս բոլոր հատկանիշները, պարզվում է, բնորոշ են թուրքական բանակի սպայակազմի շատ ներկայացուցիչների համար:

Համացանցում հայտնվել էր թուրքական բանակի ամենամեծ հեղինակություն վայելող սպաներից մեկի` Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իշիկ Քոշաների` մի քանի ամիս առաջ անցկացրած դռնփակ խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում գեներալն իր ենթականերին խստորեն քննադատել է` Զինված ուժերում տիրող կացությունն անվանելով ամոթալի:

«Մտահոգում է հատկապես այն հանգամանքը, որ մենք, փաստորեն, ի վիճակի չենք ապահովել հրամանատարական կազմի միասնականությունը», - նշել է գեներալը` նախեւառաջ քուրդ զինյալների դեմ պայքարը խիստ անարդյունավետ բնութագրելով:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը, երեքշաբթի օրը համացանցում հայտնված այս ձայնագրությունը շատ արագ հեռացվել է, սակայն այդ մի քանի ժամն էլ բավարար էին, որպեսզի աղմկալի սկանդալ ծագի: Zaman-ի հոդվածագրի կարծիքով, այս սկանդալային ձայնագրության ի հայտ գալն իսկ վկայում է Զինված ուժերում տիրող բավական ծանր կացության մասին:

«Քրդերի հնարավոր հարձակման մասին հրամանատարները գիտեին դրանից 15 րոպե առաջ, բայց որեւէ քայլ այդպես էլ չձեռնարկեցին», - , - տեսագրությունում ասել է Գլխավոր շտաբի նախկին պետը` հավելելով, թե խայտառակություն է երբ ընդհարման ժամանակ զորամասի հրամանատարները վայր են դնում զենքն ու դիմում փախուստի:

Zaman-ի հոդվածագրի վկայությամբ, խոսքը 2010-ի ամռանը երկրի հարավ-արեւելքում` թուրքական բանակի եւ քուրդ զինյալների միջեւ տեղի ունեցած ընդհարման մասին է, որը վեց թուրք զինծառայողի կյանք խլեց:

Իշիկ Քոշաներ
«Դեպք է եղել, երբ ընդամենը երկու քուրդ զինյալներ կարողացել են գերի վերցնել 30 թուրք զինվորականի», - դռնփակ խորհրդակցության մասնակիցներին դիմելով ասել է թուրք գեներալը` պնդելով, թե թուրքական բանակում առկա թիվ մեկ խնդիրը զինվորների պատրաստության ցածր մակարդակն է:

Ընդհանուր առմամբ, գեներալն արձանագրել էր, որ քուրդ զինյալների դեմ թուրքական բանակի իրականացված ամեն երկրորդ գործողությունը ավարտվում է զրոյական արդյունքով:

Հիշեցնենք` Քոշաները Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը ղեկավարում էր մինչեւ այս տարվա հուլիս ամիսը, երբ բոլոր զինատեսակների հրամանտարների հետ միասին հրաժարական ներկայացրեց` բողոքելով բարձրաստիճան թուրք զինվորականների ձերբակալությունների դեմ:

please wait

No media source currently available

0:00 0:02:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG