Մատչելիության հղումներ

Ոստիկանության նախկին սպան ձերբակալվել է Պոլիտկովսկայայի սպանությունը կազմակերպելու կասկածանքով


Հայտնի լրագրող եւ Կրեմլի քննադատ Աննա Պոլիտկովսկայայի` 2006 թվականի սպանության առնչությամբ Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի ոստիկանության նախկին սպա, գնդապետ Դմիտրի Պավլիչենկովը:

Լրագրողի սպանության գործով հետաքննությունը վարող մարմնի ներկայացուցիչը հայտարարել է, որ նախկին բարձրաստիճան ոստիկանը մեղադրվում է սպանությունը կազմակերպելու մեջ:

Պոլիտկովսկայայի ընտանիքի շահերի պաշտպան Աննա Ստավիցկայան հայտարարել է, թե այս ձերբակալությունը կարող է «վճռորոշ» լինել սպանությունը բացահայտելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG