Մատչելիության հղումներ

Քադաֆին իր նստավայրից նահանջել է «տակտիկական» նկատառումներով, պատրաստվում է պայքարի


Քադաֆիի գտնվելու վայրն անհայտ է
please wait

No media source currently available

0:00 0:01:49 0:00
Ապստամբները գրավել են Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի ամրացված նստավայրը` Բաբ ալ-Ազիզիա համալիրը, էլ ավելի ամրապնդելով իրենց դիրքերը մայրաքաղաք Տրիպոլիի մեծ մասում:

Ելույթ ունենալով իր ենթակայության տակ մնացած միակ հեռուստաընկերությամբ` Ալ-Օռուբայով, Լիբիայի առաջնորդը ասել է, թե Տրիպոլիի նստավայրից նահանջել է «տակտիկական» նկատառումներով:

Քադաֆին նաեւ հայտարարել է, որ ինքը կա՛մ կզոհվի որպես «նահատակ», կա՛մ հաղթանակ կտանի ՆԱՏՕ-ի նկատմամբ:

Քադաֆիի ներկայացուցիչը Ալ-Օռուբա հեռուստատեսությանը ասել է, որ Լիբիայի առաջնորդը պատրաստվում է ամիսներ եւ անգամ տարիներ շարունակ պայքար մղել ապստամբների դեմ` սպառնալով Լիբիան «հրաբուխների, լավայի եւ հրո» ճարակ դարձնել:

Լիբիայում ամիսներ շարունակվող քաղաքացիական պատերազմը արդեն իսկ բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Միայն Տրիպոլիի գրավման ժամանակ, ապստամբների տվյալներով, 400 մարդ զոհվել է, 2000-ը վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG