Մատչելիության հղումներ

ՀԱԿ ներկայացուցիչները ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ քննարկել են երկխոսության հեռանկարները


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 23-ին ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի եւ դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանության միջեւ ընթացող երկխոսության ներկա վիճակին եւ հեռանկարներին», - ասված է ՀԱԿ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG