Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի նախկին նախագահի դեմ հարուցված գործը կարող է կարճվել


Մանհեթենի շրջանային դատախազը միջնորդել է կարճել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին նախագահ Դոմինիկ Ստրոս-Կանի դեմ հարուցված գործը:

Նախօրեին The New York Post պարբերականը, ցիտելով դատախազությանը մոտ կանգնած աղբյուրներին, գրել է, թե Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վանսը հանգել է այն եզրակացության, թե մեղադրանքը հաստատող հիմնավոր փաստեր չկան:

ԱՄՀ-ի նախկին նախագահը մեղադրվում է հյուրանոցի սպասուհուն բռնաբարելու փորձի համար:

Ստրոս-Կանը, ով այս սկանդալի պատճառով ստիպված եղավ հեռանալ Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի պաշտոնից, հայտարարել է, որ ինքն անմեղ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG