Մատչելիության հղումներ

Քադաֆիի որդին ազատության մեջ է


Լիբիա -- Մուամար Քադաֆիի որդին եւ իշխանության ժառանգորդը` Սաիֆ ալ-Իսլամը ողջագուրվում է աջակիցների հետ, Տրիպոլի, 23-ը օգոստոսի, 2011թ.
Լիբիա -- Մուամար Քադաֆիի որդին եւ իշխանության ժառանգորդը` Սաիֆ ալ-Իսլամը ողջագուրվում է աջակիցների հետ, Տրիպոլի, 23-ը օգոստոսի, 2011թ.
Մուամար Քադաֆիի որդին եւ իշխանության ժառանգորդը` Սաիֆ ալ-Իսլամը, ազատ է եւ գտնվում է Տրիպոլիում, հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները:

Երկուշաբթի օրը Լիբիայի ապստամբները հայտարարել էին, որ իրենք գերեվարել են Սաիֆ ալ-Իսլամին, իսկ Միջազգային քրեական դատարանը, որը ալ-Իսլամին պատերազմական հանցագործությունների մեջ է մեղադրում, հաստատել էր նրա ձերբակալման մասին տեղեկատվությունը:

Այդուհանդերձ, այսօր Քադաֆիի ժառանգորդը այցելել է Տրիպոլի հյուրանոց, որտեղ բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ են հանգրվանում:

Լրագրողների հետ զրույցում ալ-Իսլամը հայտարարել է, որ իր հայրը` Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին, Տրիպոլիում է եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում:

Ապստամբները շարունակում են Լիբիայի մայրաքաղաքի գրավման գործողությունները: Գիշերվա ընթացքում Տրիպոլիում` Մուամար Քադաֆիի նստավայրի մոտ, կարելի էր լսել կրակահերթերի ձայնը: Նրանք պնդում են, որ քաղաքը հիմնականում իրենց վերահսկողության տակ է, թեեւ Քադաֆիին հավատարիմ ուժերի դիմադրության առանձնացված օջախներ դեռեւս կան:

Երկուշաբթի օրը ապստամբների ուժերը գրեթե առանց դիմադրության մուտք գործեցին Տրիպոլիի կենտրոն` նշանակալի առաջընթաց գրանցելով 42 տարի երկիրը ղեկավարած Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ արդեն վեց ամիս մղվող պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG