Մատչելիության հղումներ

Քննարկվում են Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերը


Այսօր այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը` Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայի դոցենտ, գեներալ-մայոր Ա.Ռոգվոյի գլխավորությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ռուսաստանյան պատվիրակությունը մասնակցելու է օգոստոսի 23-ից 27-ը Հայաստանի պաշտպանության նախարարությունում անցկացվելիք Ռուսաստանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների աշխատանքային խմբերի բանակցություններին:

Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի զորքերի միավորված խմբավորման համատեղ կիրառման փաստաթղթերի ճշտման, ռազմավարական պլանավորման, զորքերի ավտոմատ կառավարման համակարգի ստեղծման եւ հակաօդային պաշտպանության զորքերի կառավարման համակարգի ավտոմատացման հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG