Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է Զալցբուրգի ֆորումին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը օգոստոսի 18-19-ը Զալցբուրգում մասնակցել է «Աշխարհի տնտեսության եւ համաշխարհային կառավարման համար նոր հիմքեր» խորագրով ֆորումին, որին մասնակցում էին արտաքին գործերի նախարարներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հեղինակավոր տնտեսագետներ եւ գիտնականներ, միջազգային կորպորացիաների նախագահներ:

ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն, Զալցբուրգում Հայաստանի արտգործնախարարը նաեւ երկկողմ հանդիպումներ է ունեցել Ավստրիայի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ:

Ավստրիայի Եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Միխայել Շպինդելեգերի հետ հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երկկողմ քաղաքական, տնտեսական եւ հումանիտար համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG