Մատչելիության հղումներ

Քանդվել է «Միլանո» խանութի շենքը


«Միլանո»-ի շենքը քանդել են
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

Երկուշաբթի վաղ առավոտյան Աբովյան փողոցի` գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը:

Խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ շենքի ներսում շուրջ 100 հազար դոլարի գույք ուներ` կահույք, տեխնիկա եւ այլն:

Սեփականատիրոջ համոզմամբ, առանց որեւէ զգուշացման շենքը ամբողջությամբ փլուզելու նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է, որպեսզի ինքը դադարեցնի հետագա պայքարը. - «Առանց ցանկապատելու այս հսկայական շենքը քանդել են… Ուղղակի քանդելու համար են քանդել, ոչ թե գործ անելու: Միտումը բացահայտ է` ուղղակի մի հատ ավազակախումբ է գործում Հայաստանում` կադաստր, քաղաքապետարան, կառուցապատող, ոստիկանություն, դատախազություն, որոնք կազմակերպված ձեւով թալան են իրականացնում»:

500 քմ ընդհանուր տարածքով եռահարկ շենքը, նախկին սեփականատիրոջ խոսքով, շուկայական գներով մոտ 2 միլիարդ դրամ է գնահատվել, մինչդեռ որպես փոխհատուցում Հովհաննես Ղուկասյանին առաջարկվել է 200 միլիոն դրամ, քանի որ շենքի նկուղը, երկրորդ հարկը եւ ձեռնահարկը ճանաչվել են ապօրինի:

Սպառելով ներպետական դատական երեք ատյանները` Հովհաննես Ղուկասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, պետությունը շենքի նկուղը, երկրորդ հարկը եւ ձեղնահարկը ուղղակի նվիրել է կառուցապատող «Ավո ՖՄՀ» ընկերությանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, սփյուռքահայ գործարար Ավետիս Կարագուլյանին է պատկանում:

Հայկ Ալումյանը հայտնեց, որ անգամ որպես փոխհատուցում առաջարկվող 200 միլիոն դրամը չի տրամադրվել խանութի սեփականատիրոջը. - «Իսկ թե ինչու տրամադրված չէ, ես չեմ կարող ձեզ բացատրել, որովհետեւ դա ամեն ինչին հակասում է, ե'ւ մեր Սահմանադրությանն է հակասում, ե'ւ եվրոպական կոնվենցիայի պահանջներին»:

Մեկ այլ հայցով էլ «Միլանո»-ի սեփականատերը այժմ դատարանում պահանջում է կառուցապատողից շենքը իրեն վերադարձնել, քանի որ գերակա շահ ճանաչված տարածքում 2 տարուց ավելի որեւէ շինարարություն չի իրականացվել:

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, եթե դատարանում քննվում է այդ շենքին վերաբերող գործ, իսկ այդ ընթացքում շենքը քանդվում է, նշանակում է, որ կառուցապատողը առաջնորդվում է «չկա շենք` չկա պրոբլեմ» տրամաբանությամբ. - «Եթե 2.5 տարի է չեք սկսել իրականացնել, ուրեմն օրենքով պարտավոր եք վերադարձնել: Եվ հենց այդ պահին, երբ գործը դատարանում քննվում էր, ինքը այսպիսի եղանակով եկավ եւ քանդեց` նախքան փոխհատուցում տրամադրելը»:

Հովհաննես Ղուկասյանն ասում է, որ սփյուռքահայ գործարար Ավետիս Կարագուլյանը առանց բարձրաստիճան պաշտոնյաների աջակցության չէր կարողանա իրենից խլել տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG