Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը մասնակցել է Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին Երեւանի Ազատության հրապարակում ներկա է գտնվել Համահայկական 5-րդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Միջոցառման ընթացքում Հանրապետության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ՝ հինգ տարբեր անվանակարգերում: «Լավագույն պատվիրակություն» մրցանակին արժանացել է Բուենոս Այրեսը (Արգենտինա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Ուրմիան (Իրան), «Մարզական ոգի եւ համբերություն դրսեւորած պատվիրակություն» մրցանակին՝ Չալդիրին (ՌԴ), «Համահայկական 5-րդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Սասունի պատվիրակությունը եւ «Համահայկական 5-րդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Քրիստինե Նաջարյանը (Երուսաղեմ):

Անցնող շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամների, մարզական խմբերի ղեկավարների եւ խաղերի մասնակիցների հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG