Մատչելիության հղումներ

Սիրիայում սպասում են նախագահ Ասադի ելույթին


Այսօր Դամասկոս է ժամանել ՄԱԿ–ի հանձնաժողովը՝ուսումնասիրելու իրավիճակը երկրում,որտեղ արդեն կես տարի է՝ պայքար է ընթանում կառավարական զորքերի եւ ընդդիմության միջեւ։ Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ պնդում են,թե այդ բախումների արդյունքում առնվազն 2 հազար մարդ է սպանվել։

Այս շաբաթ Միացյալ Նահանգների ու Եվրամիության առաջնորդները մեղադրեցին նախագահ Ասադին ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելու մեջ եւ կոչ արեցին նրան հրաժարական ներկայացնել։

Ինքը՝ Ասադը, հերքում է ներկայացված մեղադրանքները։ Այսօր երեկոյան նա պատրաստվում է ելույթ ունենալ պետական հեռուստատեսությամբ եւ ներկայացնել իր առաջիկա ծրագրերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG