Մատչելիության հղումներ

logo-print

Յանուկովիչը` Եվրամիության հետ առանց անցագրերի ռեժիմ սահմանելու մասին


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը խոստացել է անել ամեն հնարավորը` Եվրամիության հետ առանց անցագրերի ռեժիմ սահմանելու համար։

Յանուկովիչն այդ մասին այսօր հոդված է հրապարակել տեղական թերթերից մեկում, որտեղ հիշեցրել է, որ 2012 թվականին իր երկրում անցկացվելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Յանուկովիչի համոզմամբ, այս իրադարձությունը եւս մեկ հնարավորություն կտա Եվրամիության քաղաքացներին` տեսնել բարեփոխված ու ժամանակակից Ուկրաինան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG