Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի քաղաքացիները Իրանում դատապարտվել են լրտեսության եւ Իրան ապօրինի մուտք գործելու համար


Իրանական դատարանը այսօր ԱՄՆ-ի քաղաքացիներ Շեյն Բաուերին եւ Ջոշ Ֆաթթալին ութ տարվա ազատազրկման է դատապարտել` Իրան «ապօրինի մուտք գործելու եւ լրտեսության» համար:

Այս մասին հաղորդում են արեւմտյան լրատվական գործակալությունները` հղում կատարելով Իրանի պետական հեռուստաընկերությանը:

ԱՄՆ-ի այս երկու քաղաքացիները, ինչպես նաեւ մեկ այլ քաղաքացի` Սառա Շրուդը ձերբակալվել էին Իրանի սահամանպահների կողմից 2009 թվականի հուլիսին: Նրանք հայտարարել էին, որ սխալմամբ են հայտնվել Իրանի տարածքում, երբ Իրաքում ալպինիզմով էին զբաղվում:

Սառա Շրուդը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2010-ին եւ վերադարձել ԱՄՆ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG