Մատչելիության հղումներ

Եգիպոսը ետ է կանչել Իսրայելի իր դեսպանին


Եգիպտոսի կառավարությունը հայտարարել է, որ հետ է կանչում Իսրայելիում իր դեսպանին այդ երկրի հետ սահմանի մոտ իր անվտանգության ուժերի հինգ անդամների սպանության պատճառով:

Ինչպես հաղորդվում է, հինգշաբթի օրը իսրայելաեգիպտական սահմանի մոտ` Սինայում հինգ մարդ էր զոհվել, ովքեր, եգիպտական կողմի պնդմամբ, հարձակման էին ենթարկվել իսրայելական ռազմական ուղղաթիռի կողմից:

Այսօր հրապարակած հայտարաության մեջ Եգիպտոսի կառավարությունը ասել է, որ «քաղաքական եւ իրավական առումներով» Իսրայելին է պատասխանատու համարում եգիպտացիների մահվան համար` նշելով, որ այս միջադեպը խզեց երկու երկրների միջեւ 1979 թվականին ստորագրված հաշտության պայմանագիրը:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Եգիպտոսի դեսպանը այնքան ժամանակ հետ չի վերադառնա, մինչեւ Եգիպտոսը կստանա միջադեպի` իսրայելական կողմի հետաքննության արդյունքները, ինչպես նաեւ` Իսրայելի ներողությունը:

Ավելի վաղ, հարյուրավոր եգիպտացիներ ցույց էին դուրս եկել Կահիրեում Իսրայելի դեսպանատան առջեւ:

Իսրայելը հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG