Մատչելիության հղումներ

Լիբիայի ապստամբները նոր հաջողություններ են արձանագրում


Լիբիացի ապստամբները հավաստիացնում են, որ նոր հաջողությունների են հասել երկրի հարավում Մուամար Քադաֆիի զորքերի դեմ պայքարում:

Քադաֆիի զորամիավորումներին ՆԱՏՕ-ի օդուժի հասցրած հարվածներից հետո ապստամբների վերահսկողության տակ է անցել Տրիպոլիից արեւմուտք գտնվող Սաբրատ քաղաքը:
Ստրատեգիական կարեւորություն ունեցող Զավիյա քաղաքի համար պայքարը շարունակվում է:

Վերլուծաբանների գնահատմամբ, եթե ընդդիմադիրները գրավեն Զավիյան, Տրիպոլին կհայտնվի ցամաքային պաշարման մեջ, մինչ ՆԱՏՕ-ի ուժերը շարունակում են վերահսկել քաղաքի օդային եւ ծովային սահմանները:

ՆԱՏՕ-ի ուժերը այս տարվա մարտ ամսից ՄԱԿ-ի մանդատով օդային շրջափակում են իրականացնում Լիբիայի նկատմամբ` այդպիսով քաղաքացիականներին պաշտպանելով Քադաֆիի ռազմաօդային ուժերի հնարավոր հարձակումներից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG