Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում ձերբակալվել եւ ենթադրաբար ծեծի է ենթարկվել հայտնի իրավապաշտպանը


Fergana.ru կայքի փոխանցմամբ, Ելենա Ուրլաեւան, ով Ուզբեկստանում զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, ձերբակալվել է: Նրա գործընկեր Բախադիր Նամազովը հայտնել է, որ Ուրլաեւան զանգահարել է եւ ասել, որ ոստիկանությունում իրեն ծեծի են ենթարկել:

Ուրլաեւան Ուզբեկստանի իրավապաշտպանների միության ղեկավարն է:

Նա նախկինում նույնպես ծեծի է ենթարկվել, եղել է կալանավորված, բռնի կերպով պահվել է հոգեբուժական կլինիկայում:

Այս անգամ իրավապաշտպանին կալանավորել են բողոքի ակցիա կազմակերպելու ժամանակ, որը անցկացվում էր ի պաշտպանություն շորթման համար մեղադրվող երեք հեռուստալրագրողների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG