Մատչելիության հղումներ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքում քուրդ զինյալների դիրքերին


Թուրքական կործանիչները գրոհել են Իրաքում քուրդ զինյալների բազաները: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Այս օպերացիային նախորդել էր քուրդ զինյալների հարձակումը Թուրքիայի` Իրաքին սահմանամերձ շրջաններից մեկում տեղակայված ռազմաբազայի վրա, որի արդյունքում պայթեցվել էր մեկ զինվորական մեքենա, իսկ դրան հետեւած կրակահերթերից զոհվել էր 11 զինծառայող եւ նրանց ուղեկցող 1 քաղաքացիական անձ, եւս մի քանի մարդ վիրավորվել էր: Այդ հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել էր Քրդական աշխատավորական կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG