Մատչելիության հղումներ

«Ունիսոն» ՀԿ-ն քննադատում է հաշմանդամության կարգը որոշելու գործընթացը


«Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյան
«Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյան

Հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը ասում է, թե բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովներն (ԲՍՓՀ) այսօր ամենակոռումպացված կառույցներից են Հայաստանում:

«Ունիսոս» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նշում է, որ Հայաստանում հաշմանդամության խումբ նշանակելու եւ հետագա փորձաքննություն անցկացնելու գործընթացում առկա են մի շարք խախտումներ: Ալավերդյանի պնդմամաբ` այսպիսի հարցերը հիմնականում լուծվում են ԲՍՓՀ-ների կամայականություններով:

«Երբ հաշմանդամության կարգը որոշելու համար հաշմանդամը դիմում է բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողով` հենց առաջին փուլից սկսվում է քաշքշուկ: Փոխանակ լինի բաց, թափանցիկ եւ արագ գործընթաց` հանդիպում ենք բազմաթիվ խոչընդոտների, քիչ չեն նաեւ կոռուպցիոն երեույթները» - նշում է Ալավերդյանը:

Իբրեւ վառ օրինակ` Ալավերդյանը ներկայացրեց երիտասարդ Գագիկ Նավասարդյանի պատմությունը: Սեւան քաղաքի բնակիչ Գագիկ Նավասարդյանը 2007 թվականին Սեւանա լճում մոտորանավակին բախվելու հետեւանքով անդամահատվել է: Գեղարքունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ն Գագիկին հաշմանդամության 2-րդ խումբ էր նշանակել, սակայն հետագայում, երբ երիտասարդը պրոթեզավորվել է, նրա խումբն անժամկետ փոխվել է 3-րդ խմբի: Նավասարդյանն այդ որոշումը բողոքարկել է, հստակ պատասխան չստանալուց հետո երիտասարդը դիմել է դատարան: Հայցը ներկայացված է եղել ընդդեմ Գեղարքունիքի մարզի թիվ 1 ԲՍՓՀ-ի եւ ՀՀ բժշկասոցիալական գործակալության: 2009-ի դեկտեմբերին Վարչական դատարանը որոշել է, որ ԲՍՓՀ-ն սխալ է սահմանել Գագիկի հաշմանդամության կարգը եւ պարտավորեցրել ԲՍՓՀ-ին նրա հաշանդամությունը 3-ից փոխարինել 2-րդ խմբով: ԲՍՓՀ-ն իր հերթին վճիռը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, որտեղ այս պահանջը բավարավել է:

«Դատարանը մերժեց հայցը` պատճառաբանելով, որ Գագիկն արդեն այնքան ինքնուրույն է, որ կարողացել է ինքնուրույն ներկայանալ անգամ դատարան», - նշում է Ալավերդյանն ու զարմանում, որ դատարանն այդ եղանակով է որոշում մարդու հաշմանդամության կարգը:

Այս պահին երիտասարդի գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում:

«Ցանակցած պետական ատյաններում կարծես հատուկ է ստեղծված այդ բյուրոկրատական քաշքշուկները, որ ստիպված այլ ուղիներ փնտրես, որպեսզի այդ ամեն ինչն անցնես: Եթե Վճռաբեկ դատարանն ինձ մերժի, իսկ ես վստահ եմ, որ մերժելու է` Եվրոպական դատարան եմ դիմելու: Գիտեմ, որ այնտեղ շատ երկար է տեւելու, բայց ես ոչ մի տեղ չեմ շտապում», - իր զայրույթն է արտահայտում Գագիկը:

Նշենք, որ հաշմանդամության խումբը նշանակում են հենց ԲՍՓՀ-ները, որոնք գործում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում: Հատկապես բարդ է 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամության կարգ տրամադրելու գործընթացը: Ալավերդյանը դա այսպես է բացատրում. - «1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամներին տրվում է ավելի շատ թոշակ եւ ավելի շատ արտոնություններ: Օրինակ, 2-րդ խմբի հաշմանդաման ունի լրիվ անվճար բուժման եւ դեղորայքի իրավունք, իսկ 3-րդը` կես վճարով: Սա է խնդիրը»:
please wait

No media source currently available

0:00 0:05:24 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG