Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախկին նախագահը դատարանում ցուցմունք է տալիս Տիմոշենկոյի գործով


Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր դատարանում որպես վկա ցուցմունք է տալիս իր նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ հարուցված գործով:

Տիմոշենկոն մեղադրվում է 2009 թվականին Ուկրաինային մատակարարվող գազի սակագնի շուրջ Ռուսաստանի հետ պայմանագիր կնքելիս իր իշխանությունը գերազանցելու մեջ, ինչի արդյունքում գազի գինը բարձրացել է:

Մեղավոր ճանաչվելու դեպքում նախկին վարչապետը կարող է մինչեւ 10 տարվա ազատազրկման դատապարտվել: Նա, սակայն, հերքում է իր մեղքը եւ դատավարությունը քաղաքական հաշվեհարդար համարում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից, ում հետ ընտրապայքարում Յուլիա Տիմոշենկոն 2010 թվականի նախագահական ընտրություններում պարտություն կրեց:

Տիմոշենկոն Յուշչենկոյի դաշնակիցն էր 2004 թվականի Նարնջագույն հեղափոխության ժամանակ եւ վերջինիս նախագահության ընթացքում երկու անգամ նշանակվել է վարչապետի պաշտոնում, սակայն նախկին դաշնակիցները ի վերջո թշնամացան քաղաքական հակասությունների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG