Մատչելիության հղումներ

Մերձավորարեւելյան քառյակը մտահոգված է Հորդանանի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցմամբ


Մերձավորարեւելյան քառյակը, որը զբաղվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմամբ, մտահոգություն է հայտնել Իսրայելի կառավարության այն որոշման առնչությամբ, ըստ որի նախատեսվում է շարունակել հրեական բնակավայրերի կառուցումը Հորդանան գետի արեւմտյան ափին:

Քառյակի անդամները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը եւ ՄԱԿ-ը, նշել են, թե իսրայելական կողմի այդ քայլը կարող է վնասել խաղաղ բանակցությունների գործընթացին:

Հիշեցնենք` երկուշաբթի օրը Իսրայելը հայտարարել էր, թե 277 նոր տուն է կառուցելու Հորդանան գետի արեւմտյան ափին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG