«Գործողությունները եղել են «ոչ իրավաչափ»»
Ըստ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի` Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության գործողությունները մայրաքաղաքի Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման ժամանակ իրավաչափ չէին, իսկ գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: