Մատչելիության հղումներ

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա


Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում օգոստոսի 17-ից 19-ը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո կայանալիք գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով:

Այս տարվա համաժողովի թեման է «Միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը աղետների հետեւանքների վերացման ժամանակ»:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը հանդիպելու է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եւ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությանն առնչվող հարցերը:

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Երեւան է վերադառնալու օգոստոսի 20-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG