Մատչելիության հղումներ

41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կազմավորվեցին


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, օգոստոսի 15-ին գումարված արտահերթ նիստում ղեկավարվելով Ընտրական օրենսգրքով, կազմավորել է 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները` 6 տարի ժամկետով:

ԿՀԸ-ի տարածած հաղորդագրության համաձայն, հանձնաժողովների կազմերը ընտրվել են «պահպանելով գենդերային հավասարության չափանիշը: 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը նշանակվել են միաձայն, 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը` ընտրվել են նախապատվության քվեակարգով:

Օգոստոսի 16 կգումարվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերը, որոնց ընթացքում կընտրվեն հանձնաժողովների նախագահներ, հանձնաժողովների նախագահների տեղակալներ եւ հանձնաժողովների քարտուղարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG