Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը հետաքննում է Սոմալիում մարդասիրական օգնության կարգով տրամադրված պարենի գողության փաստը


Միացյալ ազգերի կազմակերպությունը հետաքննում է Սոմալիում սովահարներին օգնելու նպատակով որպես մարդասիրական օգնություն ուղարկված պարենի հնարավոր գողության փաստը:

ՄԱԿ-ի փոխխոսնակ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կկասեցնի աշխատանքը բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք մեղավոր կճանաչվեն:

Միացյալ ազգերի կազմակերպությունը գողացված սննդի քանակի մասին առայժմ թվեր չի հրապարակում:

Սոմալիում գործուն իշխանություն չկա 1991 թվականից:

ՄԱԿ-ի տվյալներով, Արեւելյան Աֆրիկայում սովամահության վտանգի տակ է շուրջ 12.4 միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG