Մատչելիության հղումներ

Լիբիայի ապստամբները հրաժարվել են բանակցություններից, ռազմական գործողությունները շարունակվում են


Լիբիայի ապստամբներն այսօր հրաժարվել են բանակցություններ վարել Մուամար Քադաֆիի ռեժիմի հետ:

Թունիսի անվտանգության ծառայություններին մոտ կանգնած աղբյուրը երկուշաբթի օրը հաղորդել էր, որ Լիբիայի սահմանամերձ Դջերբա քաղաքում բանակցություններ են ընթացել այն բանից հետո, երբ ապստամբների ուժերը ընդհուպ մոտեցել են մայրաքաղաք Տրիպոլիին եւ իրենց պնդմամբ` փակել են Լիբիայի մայրաքաղաքի համար կենսական նշանակություն ունեցող մատակարարումների ուղիները:

ՄԱԿ-ի խոսնակ Ֆահրան Հաքը, սակայն, ասել է, որ իրենք որեւէ «կոնկրետ տեղեկատվություն» չունեն նման բանակցությունների մասին:

Մինչդեռ, Լիբիայում ռազմական գործողությունները շարունակվում են: Քադաֆիի ուժերը ռմբակոծել են Զավիայի կենտրոնը, չնայած ապստամբները հայտարարել էին, որ իրենք գրավել են այս ստրատեգիական նշանակություն ունեցող նավահանգստի մեծ մասը:

Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին նաեւ Ղարյան քաղաքի գրավման մասին, սակայն նրանց այս պնդումը հաստատող տեղեկություններ անկախ աբյուրների կողմից առայժմ չկան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG