Մատչելիության հղումներ

«Երեխաները պակաս պրոֆեսիոնալ չեն»


Հայ-իտալական «Յոթերորդ զգացողություն» ներկայացումն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին ներկայացավ նաեւ ԱՄՆ-ի եւ Իտալիայի հանդիսատեսին:

Այն պարային դրամա է, որը ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա:

«Ամերիկացի պրոդյուսեր Ֆիլիպ Առնոն, շատ հավանելով ներկայացումը, թատրոնը հյուրախաղերի հրավիրեց ԱՄՆ Բոսթոն քաղաք: Երկու շաբաթ հետո գնացինք Իտալիայի Սալերմո եւ Բանիոնե քաղաքաներ: Հյուրախաղերը շատ հաջող անցան», - ասաց ներկայացման ռեժիսոր, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:

Փոքր թատրոնում Վահանն աշխատում է երեխաների հետ: Աշխատել է նաեւ կայացած պրոֆեսիոնալ դերասանների հետ: Նրա խոստովանմամբ, երեխաների հետ աշխատելը երբեմն ավելի դժվար է, քան կայացած դերասանների հետ: Բայց դա չի նշանակում, որ նրանք պակաս պրոֆեսիոնալ են կամ ավելի քիչ պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին:

«Չեմ ուզում, որ մեզ մոտ լինի այդ կարծրատիպը, թե «դե երեխաներ են, խաղում են»: Անկախ նրանից՝ 4, 13 թե 68 տարեկան ես, դու բեմ ես բարձրանում, մարդիկ գալիս են քեզ նայելու ու քեզնից սպասում են որոշակի որակ: Մանկապարտեզային հանդեսներ չպիտի լինեն թատրոնում», - ասաց նա:

Իր փոքրիկ դերասանները աստղային հիվանդությամբ չեն տառապում, պնդում է ռեժիսորը: Նրանք ավելի լայն են մտածում եւ մեծ երեւակայություն ունեն:

«Միշտ փորձում եմ այդ մտածողությունը երեխաների մեջ ներարկել, որ չսահմանափակվեն միայն մեր իրականության սահմաններով: Մի քիչ ավելի լայն մտածեն եւ միշտ իմանան, որ հայ են եւ այդ հայը պետք է ներկայանա ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս եւ ինչ-որ ձեւով մրցակցի», - նշեց նա:

Ռեժիսորի համոզմամբ` մեծ ու դժվար աշխատանք լինելու հետ մեկտեղ թատրոնը չի դադարում խաղ է լինելուց.

«Ես այսօր էլ թատրոնին վերաբերում եմ որպես խաղի. ե՛ւ դերասանների հետ աշխատանքը, ե՛ւ ստեղծագործելու գործընթացը միշտ պետք է խաղի համը պահպանի, որովհետեւ եթե դա դառնում է «գործարանային» աշխատանք, դա սարսափելի է», - ասաց Վահան Բադալյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG