Մատչելիության հղումներ

Կրակոցներ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում


Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 1:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել Երեւանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում:

Ոստիկանության լրատվական ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ խնջույքի ժամանակ արձակված կրակոցների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել երկու տղամարդ` 25 եւ 32 տարեկան: Այլ տուժածներ չկան:

Ահարոնյանի փոխանցմամբ` դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում, ձերբակալվածներ չկան: Պարզ չէ նաեւ, թե ինչ հրազենից են արձակվել կրակոցները: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG