Մատչելիության հղումներ

Եգիպտոսում քաղաքացիական ակտիվիստը մեղադրվում է «բռնություն քարոզելու» համար


Եգիպտոսում զինվորական դատախազությունը հայտնի կին քաղաքացիական ակտիվիստ Ասմա Մահֆուզին մեղադրել է երկրի բարձրագույն զինվորական ղեկավարության հասցեին զրպարտող հայտարարություններ անելու եւ բռնություն քարոզելու մեջ:

Եգիպտական օրենսդրությունը այս մեղադրանքների համար մինչեւ 10 տարվա ազատազրկում է նախատեսում:

Ակտիվիստի փաստաբանի գնահատմամբ, Եգիպտոսի հեղափոխության դեմքերից մեկի` Ասմա Մահվուզի նկատմամբ նման մեղադրանքի հարուցումը նախազգուշացում է մյուս իրավապաշտպանների, հասարակական գործիչների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG