Մատչելիության հղումներ

Իրավապաշտպաններ. Սիրիայում կառավարական ուժերի գործողությունների արդյունքում 32 մարդ է զոհվել


Սիրիական բանակը շարունակում է հակաահաբեկչական գործողությունները Լաթաքիայում:

Սիրիայի հեղափոխական համակարգող խորհուրդ կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, կառավարական ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում տարբեր քաղաքներում 32 մարդ է զոհվել, նրանցից 24-ը սպանվել է Լաթաքիայում:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող հակակառավարական ուժերի եւ անվտանգության ծառայությունների, բանակի միջեւ բախումները շարունակվում են արդեն 6 ամիս: Այս ընթացքում, իրավապաշտպանների գնահատմամբ, ավելի քան 2000 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG