Մատչելիության հղումներ

Քադաֆին կոչ է անում պայքարել «ՆԱՏՕ-ի եւ դավաճանների» դեմ


Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին իր աջակիցներին կոչ է արել պատրաստվել ապստամբների կողմից գրավված քաղաքների ազատագրմանը:

Լիբիայի հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված ձայնագրության մեջ Քադաֆին նաեւ խոսում է «երկիրը ՆԱՏՕ-ից եւ դավաճաններից ազատագրելու» մասին:

Միեւնույն ժամանակ լիբիացի ապստամբները հաղորդում են մայրաքաղաքի մոտ գտնվող եւ ռազմավարական նշանակություն ունեցող երկու քաղաքների` Զավիայի եւ Ղարյանի մատույցներին մոտենալու մասին:

Վերջին մի քանի օրերի ընթացքում ապստամբ ուժերը քաղաքացիական պատերազմի ողջ ընթացքում ամենաշոշափելի հաջողություններն են գրանցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG