Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի հավանական թեկնածուներից մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը


Կոնգրեսական Միշել Բաքման, 13 հունիսի,2011
Կոնգրեսական Միշել Բաքման, 13 հունիսի,2011
Շաբաթավերջին Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Այովա նահանգում առաջին նախնական քվեարկությունն են անցկացրել՝ 2012 թվականի նախագահի իրենց թեկնածուին որոշելու շուրջ. պայքարի դուրս եկած մոտ մեկ տասնյակ թեկնածուների շարքում առավելագույն ձայներ է հավաքել Կոնգրեսի անդամ Միշել Բաքմանը, ով ավելի վաղ քանիցս աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերին:

2006 թվականից ի վեր՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո, մասնավորապես, Միշել Բաքմանը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերից մեկի համահեղինակը, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին իր ամենամյա ուղերձներում «որպես ցեղասպանություն բնորոշել 1.5 միլիոն հայերի սպանդը» եւ հիշատակել այդ ցեղասպանությանը ընդդիմանալու ԱՄՆ փորձերը:

Բացի այդ, 2009 թվականին Բաքմանը նաեւ համաձայնություն է հայտնել փաստաթղթին, որը կոչ է անում ԱՄՆ նախագահին Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնել պաշտոնական քաղաքականություն եւ երաշխավորել այս հարցի նկատմամբ համարժեք վերաբերմունքն ու դիրքորոշումը ԱՄՆ արտաքին քաղաքականության բնագավառում:

Հանրապետական կուսակցությունից նախագահ դառնալու հայտ են ներկայացրել նաեւ մի շարք այլ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ու Տեխասի նահանգապետ Ռիկ Փերին: Թե նրանցից որին կընտրեն հանրապետականները՝ պարզ կդառնա պաշտոնական «միջանկյալ ընտրությունների» արդյունքում, որոնք կմեկնարկեն 2012թ. փետրվարին:

ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են 2012թ. նոյեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG