Մատչելիության հղումներ

Սիրիայի բանակը գրոհել է Լաթաքիա քաղաքը


Սիրիական բանակի ստորաբաժանումներն այսօր գրոհել են երկրի հյուսիսում գտնվող Լաթաքիա քաղաքը:

Ընդդիմադիրների տվյալներով` նավահանգստային այս քաղաք է մուտք գործել շուրջ 20 միավոր զրահատեխնիկա:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ` կոչ անելով աշխարհի պետություններին զերծ մնալ սիրիական նավթի եւ գազի գնումներից: Դա, ըստ Քլինթոնի, կարող է ստիպել պաշտոնական Դամասկոսին վերջ տալ ընդդիմության դեմ իրականացվող բռնի գործողություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG