Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետի հուշամեդալ՝ Սերժ Թանկյանին


Լուսանկարը` կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Լուսանկարը` կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարությունում ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանը կարեւորել է հռչակավոր երաժշտի այցելությունը` Հայաստանում ռոք երաժշտության աջակցության ու զարգացման համատեքստում: Վարչապետը նշել է, որ ստեղծվել է հայաստանյան մի շարք ռոք խմբերի միավորող ռոք ասոցիացիա, որի գործունեությունը նպաստում է երկրում ռոք երաժշտության տարածմանը:

Անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Ռոքն ընդդեմ ցեղասպանության» փառատոնի անցկացմանը եւ դրան համաշխարհային հռչակ ունեցող ռոք խմբերի ու կատարողների մասնակցությանը:

Հանդիպման ավարտին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում անձնական նշանակալի ավանդի ու համաշխարհային ռոք երաժշտության մեջ ունեցած անգնահատելի ներդրման համար Տիգրան Սարգսյանը Սերժ Թանկյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG