Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի ակտիվիստներից երեքը կալանավորվեցին


Քիչ առաջ կալանավորվեցին Հայ ազգային կոնգրեսի օրեր առաջ ձերբակալված 7 ակտիվիստներից 3-ը` Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը եւ Սարգիս Գեւորգյանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց փաստաբան Հովիկ Արսենյանը:

Փաստաբանի փոխանցմամբ` դատարանը որոշել է, թե այդ անձինք կարող են կրկին հանցագործություն կատարել կամ խոչընդոտել քննությանը:

Արեգ Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը եւ Վահագն Գեւորգյանը ստորագրությամբ դատարանի դահլիճից ազատ են արձակվել:

Նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն էր ներկայացրել Վահագն Գեւորգյանին եւս կալանավորելու համար, սակայն դատարանը այն մերժել է:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG