Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ամփոփեց երիտասարդության միջազգային տարին


Օգոստոսի 12-ը՝ երիտասարդության միջազգային օր
please wait

No media source currently available

0:00 0:01:18 0:00

Երիտասարդության միջազգային օրվան նվիրված, ինչպես նաեւ երիտասարդության միջազգային տարվա փակման առիթով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվել էր նկարիչ Մինաս Ավետիսյանի որդի՝ Նարեկ Ավետիսյանի աշխատանքների ցուցահանդեսը:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն հայ երիտասարդներին բնորոշեց որպես «վառ, դրական, կրթված»:

Նրա փոխանցմամբ՝ երիտասարդների միջազգային օրվա առիթով ընտրել են հենց Նարեկ Ավետիսյանի ստեղծագործությունները հետեւյալ պատճառով. - «Նրա նկարները շատ սիմվոլիկ ներկայացնում են երիտասարդների էությունը: Շատ պայծառ են եւ իրենց մեջ կրում են դրական էներգիա, ինչպես հայ երիտասարդությունը, ինձ թվում է»:

Ցուցահանդեսին ներկայացված էին Նարեկ Ավետիսյանի 27 կտավները տարբեր ոճերով նկարված՝ էքսպրեսիոնիստականից մինչեւ սյուրռեալիստական: Նրա խոսքերով, այսօրվա Հայաստանի երիտասարդների թերությունը կրթվածության պակասի մեջ է.

«Մութ ու ցուրտ» տարիները իրենց հետքը թողեցին երիտասարդների վրա: Կան երիտասարդներ, որոնք շատ լավն են, բայց կրթության առումով բացթողում ունեն: Կան նաեւ ժամանակակից, բանիմաց, լայնախոհ երիտասարդներ», - նշեց Նարեկ Ավետիսյանը:

ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինե Հալաջյանը նշեց, որ երիտասարդության տարվա փակման շրջանակներում օգոստոսի 17-ին կլինի նաեւ Խարբերդի մանկատան երեխաների աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:

Ցուցահանդեսի ժամանակ հայտարարվեց երիտասարդական ֆիլմերի մրցույթի բացման մասին, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 19-ը: Մրցույթին կարող են մասնակցել 17-25 տարեկան երիտասարդները՝ իրենց նկարահանած 3 րոպեանոց ֆիլմերով` նվիրված մարդու իրավունքներին:

«Ֆիլմերը կարող են նկարված լինել ցանկացած տեխնիկայով՝ հեռախոսի տեսախցիկից մինչեւ պրոֆեսիոնալ տեսախցիկը, միայն թե երիտասարդները ստեղծագործաբար մոտենան այն հարցին, թե ինչ դեր են խաղում մարդու իրավունքները իրենց կյանքում: Որպեսզի երիտասարդներն իմանան իրենց իրավունքները եւ իմանան՝ ինչպես դրանք պաշտպանել», -ասաց Մարիա Դոցենկոն:

please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG