Մատչելիության հղումներ

Թեհրանի փողոցը կկրի ամերիկացի ակտիվիստի անունը


Թեհրանի քաղաքապետարանի որոշմամբ, Իրանի մայրաքաղաքի փողոցներից մեկը հետայսու կրելու է ամերիկացի ակտիվիստ Ռեյչըլ Էլիեն Քորրիի անունը:

Քորրին 2003 թվականին զոհվել է, երբ մի խումբ այլ ակտիվիստների հետ Գազայի հատվածում փորձում էր իսրայելցի զինվորականներին թույլ չտալ ոչնչացնել պաղեստինցիների տները:

Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ սա Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ի քաղաքացու անունով փողոց անվանակոչելու առաջին դեպքն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG