Մատչելիության հղումներ

«Արմենիա»-ն ավարտեց շուրջերկրյա նավագնացությունը


«Արմենիա» առագաստանավը, որը Եգիպտոսից Լիբանան էր ժամանել օգոստոսի 6-ին, երեկ պաշտոնապես ավարտելով 2009 թվականի մայիսի 28-ին սկսած շուրջերկրյա նավագնացությունը` ուղեւորվել է Կիպրոս:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` «Արմենիա» առագաստանավի «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբին ճանապարհել են Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հայկական կառույցների ղեկավարները, համահայկական խաղերի մասնակիցները, հարյուրավոր լիբանանահայեր:

Լիբանանում Հայաստանի դեսպանն ու Հայոց թեմի առաջնորդը նշել են, որ առագաստանավը կատարեց իր պատմական առաքելությունը` տարբեր մայրցամաքներում գտնվող հայրենակիցներին փոխանցելով հայ ժողովրդի հարուստ պատմության խորհրդանիշները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG