Մատչելիության հղումներ

Բրիտանական խորհրդարանը արտակարգ նիստ է անցկացրել


Այսօր արտակարգ նիստ է գումարել ամառային հանգիստը ընդհատած Մեծ Բրիտանիայի խորհրդարանը:

Նիստի օրակարգում է երկրում վեց օր շարունակվող զանգվածային անկարգությունների եւ խոշոր կողոպուտների հետեւանքով ստեղծված սոցիալ-քաղաքական ճգնաժամն էր։

Ելույթն է ունեցել վարչապետ Դեյվիդ Քեմերոնն ասել է, որ հարկ եղած դեպքում իշխանությունները կարգուկանոն ապահովելու համար ստիպված կլինեն դիմել բանակի օգնությանը։ Վարչապետը հավելել է, որ ոստիկանները կստանան նոր լիազորություններ, իսկ կառավարությունը հատուցում կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր զանգվածային անկարգությունների հետեւանքով զրկվել են կացարաններից եւ բիզնեսից։

Նա հավաստիացրել է, որ մեղավորները կբացահայտվեն եւ խստորեն կպատժվեն։ Վարչապետի պնդմամբ, անկարգությունները որեւէ առնչություն չեն ունեցել ո'չ քաղաքականությոն եւ ո'չ էլ բողոքի հետ, այլ պայմանավորված են եղել միայն կողոպուտ իրագործելու ձգտումով։

Վերջին մի քանի օրերի ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիայում գիշերը առանց պատահարների է անցել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG