«Սա ոչ թե Ազգային ժողով է, այլ ՍՊԸ, ՓԲԸ, բիզնես ընկերություն: Ինքը շահագրգիռ է լինում ընդունել որեւէ օրենսդրական փոփոխություն միայն այն դեպքում, երբ իր շահից է ելնում: Այդ բիզնեսը իր անունով կլինի-չի լինի, դա դեռեւս չի նշանակում, որ չի զբաղվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Խաչատրյանը:
Երկխոսության ընթացքում իշխանական աշխատանքային խմբին Հայ ազգային կոնգրեսի պատվիրակները ներկայացրել են խորհրդարանը ցրելու եւ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու հետեւյալ հիմնավորումը. - «Հայաստանի խորհրդարանը դարձել է քաղաքական կոռուպցիայի առանցքային կենտրոնը, կորցրել է իր լեգիտիմությունը եւ չի կարող իրականացնել օրենսդիր իշխանության` Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները»:
ՀԱԿ-ը կոալիցիային է ներկայացրել 76 պատգամավորների ցանկ, որոնք, խախտելով Սահմանադրության 65-րդ հոդվածը, զբաղվում են ձեռնարկատիրությամբ:
Վահագն Խաչատրյանի ներկայացրեց այն աղբյուները, որոնցից օգտվել են այդ ցանկը կազմելիս. - «Մեր ուսումնասիրություններն են: Օգտվել ենք պաշտոնական հայտարարագրերից, կան նաեւ տեղեկություններ, որ ստուգվել են տարբեր հարկային, մաքսային մարմինների կողմից կամ ընդհանուր առմամբ: Նաեւ` իրենց հայտարարություններից: Շատ դեպքերում իրենք չեն էլ թաքցնում: Մեզ նաեւ հիմք է տալիս մամուլի հրապարակումները, որովհետեւ մամուլի հրապարակումներից հետո կան ինչ-որ առանձին դեպքեր, երբ իրենք հրաժարվում են, հրապարակավ ասում են, որ այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում: Բայց մեծամասամբ որեւէ պատգամավոր չի հրաժարվել»:
Ազգային ժողովի պետաիրակավական հարցերի հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) ընդունում է, որ Սահմանադրությունն արգելում է պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրությամբ, հավատում է, որ քանի դեռ պատգամավոր են, զբաղվում են միայն պատգամավորական աշխատանքով:
«Իմ խորին համոզմամբ, եթե նույնիսկ մարդիկ, ովքեր մինչեւ պատգամավոր դառնալը զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ապա պատգամավոր դառնալու պահին պետք է որ հավատարմագրային առումով հանձնեն մեկ ուրիշի, որպեսզի այդ բիզնեսը, այդ ձեռնարկատիրական գործունեությունը մեկ ուրիշը ղեկավարի», - ասաց Սահակյանը` հավելելով. - «Չեմ կարծում, որ մեր երկրում որեւէ մի առումով, տեսանելի առումով կարող է սահմանադրական նորմ խախտվի»:
Կոնգրեսի հրապարակած ցուցակում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահի, ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, մի շարք անդամների անուններ, «Օրինաց երկիր»-ի պատգամավորներին անուններ: Ըստ ՀԱԿ-ի` նաեւ ընդդիմադիր Դաշնակցության ներկայացուցիչներն են զբաղվում ձեռնարկատիրությամբ:
«Բանակցային էթիկայի կանոններից ելնելով` չեն ուսումնասիրվել իշխանության պատվիրակ պատգամավորների մասին տվայլները»,- տեղեկացրել է Կոնգրեսը:
Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ըստ ՀԱԿ-ի, ներքաղաքային տրանսպորտի երթուղիներ ունի: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, սակայն, Սահակյանը հերքեց այդ տեղեկությունը:
«Նախ, պատգամավորի աշխատավարձով եմ ապրում: Եվ հետո դա իմ գործն է, թե ինչով եմ ապրում: Ես որդիներ ունեմ, ընտանիք ունեմ, բոլորս աշխատում ենք եւ ինչքան աշխատել ենք` մեր հալալ քրտինքով», - հավելեց նա:
Ձեռնարկատիրական գործեւությամբ զբաղվելու մասին տեղեկությունները հերքեց նաեւ Հանրապետականի խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բաբայանը. - «Աշխատավարձով եմ ապրում: Կա ուրիշ ճանապարհներ, կինս է որոշ խնդիրներ լուծում: Ես ունեմ շենք, որը որոշակի վարձով եմ տալիս»: