Մատչելիության հղումներ

logo-print

Իրանի զինված ուժերի շտաբի պետը սպառնում է Ալիեւին


Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին երեկ խստորեն քննադատել է Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար», հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Իրանական գործակալության փոխանցմամբ` Ֆիրուզաբադին հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ հավելել է, որ Իլհամ Ալիեւին մռայլ ճակատագիր է սպասում, եթե նա չանսա իր նախազգուշացմանը:

2010 թվականի նոյեմբերին Ադրբեջանում արգելվել է կրթօջախներում մահմեդական գլխաշոր` հիջաբ կրելը: Այս տարվա սկզբին ձերբակալվել են Ադրբեջանի իսլամական կուսակցության առաջնորդն ու մի խումբ ակտիվիստներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG