Մատչելիության հղումներ

Բնապահպանական թեմաների հետքերով են գնում պատանիները


Բնապահպանության մասին՝ կինոյի լեզվով
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00

«Արեւորդի» էկո-ակումբի պատանիները իրենց հուզող բնապահպանական խնդիրների մասին բարձրաձայնում են իրենց նկարահանած ֆիլմերի միջոցով: Էկո-ակումբի անդամ Աննան ու Նարեն պատմում են իրենց հեղինակած ֆիլմերի մասին:

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի էկո-ակումբներում մի խումբ պատանիներ ամեն տարի ստանում են բնապահպանական կրթություն, սովորում լրագրություն եւ օպերատրություն:

«Արեւորդի» էկո-ակումբներում սովորող պատանիները ձգտում են վերհանել տարածաշրջանի բնապահպանական խնդիրներն ու այդ մասին ֆիլմ նկարահանել:

Աննան ու Նարեն այն պատանիներից են, ովքեր մասնակցել են բնապահպանական 2 Ֆիլմերի նկարահանումներին, որոնց թեմաները ընտրվել են ակումբի սաների ներկայացրած սցենարական պլանների հիման վրա:

Նարեն 17 տարեկան է: Էկո-ակումբի սաների հետ նկարահանած ֆիլմը Դաստակերտում գտնվող հանքի մասին է, որտեղ 60-ական թվականներին մոլիբդեն է արդյունահանվել: «10 տարի շահագործվելուց հետո անհասկանալի ձեւով պայթել է: Այժմ պատրաստվում են վերաշահագործել այն. արդեն գործարան են կառուցել»,- ասաց նա:

«Մեզ մտահոգում է գյուղացիների անտարբերությունը, այն դեպքում, որ իրենց աչքի առաջ ունեն Քաջարանի մոլիբդենի հանքը, Արծվանիկի պոչամբարը` իրենց վնասակար ազդեցություններով», - պատմում է Նարեն:

Նարեն նշում է, որ հանքի շահագործման նկատմամբ գյուղացիների դրական տրամադրվածության միակ պատճառն այն է, որ նոր աշխատատեղեր են բացվելու:

16-ամյա Աննա Պետրոսյանի խմբի նկարած ֆիլմը պատմում է թափառող շների մասին: «Մեր խմբի բոլոր անդամներին էր հուզում այս խնդիրը, որովհետեւ բոլորս էլ շներ շատ ենք սիրում», - նշեց Աննան:

Աննան պատմեց, որ շատ հեշտ էր թափառող շներ գտնել. - «Նրանք ամենուր էին. ամեն քայլափոխի մի թափառող շուն եւ մի արկած»:

Թեմայի հետքերով գնալու ժամանակ պատանիները մասնակցել են նաեւ թափառող շների մասին պատմող հաղորդման նկարահանումներին, եղել են աղբանոցներում, շների կացարանում եւ այլն:

Աննան նշեց, որ ֆիլմի նկարահանումների ժամանակ մի շարք բաց կողմեր են հայտնաբերվել, որոնցից մեկն էլ Երեւանի քաղաքապետարանի անտարբերությունն է:

Մինչեւ օրս Աննան եւ իր էկո-ակումբի պատանիները օգնում են շների կացարանին, կերակրում թափառող շներին, նյունիսկ տեղավորում են նրանց իրենց տներում:

please wait

No media source currently available

0:00 0:06:44 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG