Մատչելիության հղումներ

logo-print

Երեք երկրների բանագնացները կհանդիպեն Սիրիայի իշխանությունների հետ


Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության բանագնացները այսօր Դամասկոսում հանդիպելու են Սիրիայի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ` փորձելով վերջիններիս համոզել դադարեցնել սեփական ժողովրդի դեմ կիրառվող արյունոտ բռնաճնշումները:

Նախօրեին նույն նպատակով Դամասկոսում էր Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, ով պահանջել էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից վերջ տալ բռնություններին, ինչին Սիրիայի ղեկավարը պատասխանել էր, թե իր երկրի անվտանգության ուժերը շարունակելու են պայքարել «ահաբեկչական խմբերի» դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG