Մատչելիության հղումներ

Բրիտանական քաղաքներում շարունակվել են զանգվածային անկարգությունները


Անցած գիշերը դարձել է թվով չորրորդը, երբ Մեծ Բրիտանիայի քաղաքներում շարունակվել են զանգվածային անկարգությունները:

Հաղորդվում է, որ անցած գիշեր ամենաավերիչը եղել են Մանչեսթրում` Մեծ Բրիտանիայի մեծությամբ երրորդ քաղաքում տեղ գտած անկարգությունները, ուր երիտասարդների խմբերը, բախվելով ոստիկանների հետ, քարեր, հրավառ նյութեր են նետել նրանց ուղղությամբ:

Քաղաքի փոխոստիկանապետի ներկայացմամբ` Մանչեսթրում կողոպուտներն ու հրդեհումները եղել են աննախադեպ չափերի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG