Մատչելիության հղումներ

Արեւելյան Եվրոպայի Կաթողիկե եկեղեցին նոր առաջնորդ ունի


Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան

Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյան

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հատուկ կոնդակով եպիսկոպոսական կարգի է արժանացել Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին ու նրան նշանակել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում եւ Արեւելյան Եվրոպայում կաթողիկե եկեղեցու առաջնորդ:

Շիրակի մարզում մոտ 16 հազար կաթոլիկ կա: Կաթոլիկները Գյումրիում առաջնորդարան ունեն, որին կից այժմ եկեղեցի է կառուցվում: Սակայն մոտ մեկ ու կես տարի` նրանք թեմի առաջնորդ չունեին: Թեմի նախկին առաջնորդ Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը սեփական դիմումի համաձայն հրաժարական էր ներկայացրել:

Երեկ Շիրակի մարզի Արեւիկ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եկեղեցում տեղի է ունեցավ եկեղեցու նորանշանակ առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի գահակալության արարողությունը, որի ընթացքում ընթերցվեցին Հռոմի պապի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ուղերձները:

Իր խոսքում կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց, որ իր նոր պաշտոնը ստանձնելով` պարտավորվում է լինել եկեղեցու ճշմարտացի նվիրյալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG